Գրեհեմ Ուոթսոն. Ղարաբաղի հարցի ռազմական լուծման դեպքում մեղավորներ ու անմեղներ չեն լինի, կլինեն միայն ողջ մնացածներ![]() ![]() PanARMENIAN.Net - Լիբերալ-ժողովրդավարների և բարեփոխիչների եվրոպական կուսակցության (ԼԺԲԵԿ) ղեկավար Գրեհեմ Ուոթսոնն Երևանում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ամենաբարդ սառեցված հակամարտություններից մեկն է, թեև «սառեցված» սահմանումն այս պարագայում կարելի է օգտագործել միայն վերապահումներով, քանի որ այնտեղ շարունակում են մարդիկ զոհվել: Նա նշել է, որ չնայած հանգուցալուծման ակտիվ ջանքերին, գործընթացն առաջ չի գնում: Ուոթսոնը նշել է, որ դիրքորոշումների մերձեցումը, ինչպես նաև վստահության ամրապնդումը Ռուսաստանի ու ԵՄ միջև կարող է դրական անդրադառնալ այդ կողմերի համագործակցության վրա ղարաբաղյան կարգավորման հարցում: Ուոթսոնը նշել է, թե չի կարող ասել, թե ով է ճիշտ, ով մեղավոր հակամարտությունում, սակայն վստահաբար կարող է ասել. «Զինված հակամարտության դեպքում մեղավորներ ու անմեղներ չեն լինի, կլինեն միայն ողջ մնացածներ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |