Poste Taliane-ի մասնագետները կօգնեն Հայփոստ ներդնել ֆինանսական ծառայություններ![]() 11 մայիսի 2012 - 18:49 AMT PanARMENIAN.Net - 2012-ի մարտի 30-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ ստորագրված համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Poste Italiane իտալական փոստային օպերատորի մասնագետներն արդեն ձեռնամուխ են եղել Հայաստանի տարածքում ֆինանսական ծառայությունների ներդրման նախագծի իրագործմանը: Այդ մասին մարտի 11-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Haypost Trust Management ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Նրա խոսքով, փաստաթղթի համաձայն, իտալացի մասնագետներն առաջին երկու ամիսների ընթացքում ուսումնասիրելու են շուկան, այնուհետև պատրաստելու են նախագծի իրագործման բիզնես-պլան, որը պատրաստ է լինելու արդեն սեպտեմբերին, իսկ ահա հոկտեմբերից սկսվելու են անմիջական աշխատանքները, որոնք տևելու են 18 ամիս: «Մեր նպատակն է բարձրացնել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, հատկապես հեռավոր մարզերի բնակիչների»,- ասել է նա: Միաժամանակ Խուան Պաբլո Գեչիջյանը հավելել է, որ իտալական օպերատորի փորձն այս ոլորտում չափազանց կարևոր է Հայաստանի համար, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի անկախ բնակության վայրից կարող է օգտվել նույն որակի ծառայություններից, լինի դա դրամական միջոցների ստացում, ինտերնետ ծառայություններ, դեբիտային և վարկային քարտերով գործարքներ, ապահովագրման ծառայություններ և այլն: Իր հերթին նախագծի մենեջեր Ալբերտո Բուտարոնեն ընդգծել է, որ Poste Italiane-ն իր վրա պարտավորություններ է վերցնում Հայաստանում նախագծի հաջող իրագործման և իտալական բիզնես մոդելի ադապտացման համար, որը հիմնված է ժամանակակից տեխնոլոգիաների, ծառայությունների դիվեսիֆիկացիայի վրա: Նրա խոսքով, դա թույլ կտա «Հայփոստ» ՓԲԸ-ին եկամուտներ ապահովել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |