Հարցում. Ամերիկացիների առնվազն 65 տոկոսը դժգոհ են Օբամայից![]() 11 մայիսի 2012 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Նոր հարցման արդյունքները վկայում են ամերիկացիների առնվազն 65 տոկոսի դժգոհության մասին Բարաք Օբամայի քաղաքականությունից: «GFK» կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկյան ժողովուրդն օրեցօր ավելի շատ հոռետեսություն է զգում նախագահ Բարաք Օբամայի տնտեսական քաղաքականության նկատմամբ: Հարցման արդյունքներով, 2012-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Բարաք Օբաման ակնհայտորեն չի վայելի ընտրողների լայն աջակցությունը, հաղորդում է Fars news-ը: Հարցման արդյունքները խոսում են այն մասին, որ ամերիկյան քաղաքցիների առնվազն երկու երրորդը, այսինքն նրանց 65 տոկոսը դժգոհ են Օբամայի քաղաքականությունից բենզինի գների հսկողության հարցում, այն դեպքում, երբ փետրվարին միայն 58 հոգի է մտահոգություն հայտնել այդ առիթով:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |