Ռուսաստանը կարող է կիրառել «Իսկանադերը» ամերիկյան ՀՀՊ տարրերի ոչնչացման համար![]() 11 մայիսի 2012 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ կիրառել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրերի ոչնչացման համար, ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Անատոլի Սերդյուկովը: Եվրոպական ՀՀՊ-ն կարող է դառնալ ԱՄՆ ՀՀՊ գլոբալ համակարգի մասը: Ռուսաստանն առաջարկել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին միասին կառուցել ԵվրոՀՀՊ տարածքային սկզբունքով (յուրաքանչյուր երկիր կպատասխաներ իր հատվածի համար): Այդ ժամանակ Մոսկվան պահանջել է Ռուսաստանի դեմ ԵվրոՀՀՊ ուղղվածության իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ, բայց առայժմ չի հասել դրան: «Մենք ՀՀՊ համաժողովում ևս մեկ անգամ ուշադրություն ենք դարձրել նրա վրա, որ ԵվրոՀՀՊ ծավալումը մեզ մոտ որոշակի մտավախություններ է առաջացնում, ոչնչացնելու ենք հակահրթիռային պաշտպանությունը»,- հայտարարել է Սերդյուկովը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |