Նինա Իսկանդարյան. Ընտրության մասնակիցներից շատերը իրենց ծրագրերին մեծ նշանակություն չեն տալիս![]() 11 մայիսի 2012 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Կովկաս ինստիտուտի ներկայացուցիչ Նինա Իսկանդարյանը ներկայացրել է ինստիտուտի մասնագետների կողմից իրականացված հետազոտությունը` կապված խորհրդարանական ընտրությունների մասնակիցների նախընտրական ծրագրերի հետ: Ընդ որում, նա նկատել է, որ հետազոտությունից հետո տպավորություն է ստեղծվում, որ շատ կուսակցություններ մեծ ուշադրություն չեն դարձնում իրենց նախընտրական ծրագրերին: Ըստ նրա, դրա մասին է վկայում այն, որ բազմաթիվ կուսակցություններ իրենց ծրագրերը տեղադրել են հատուկ ընտրությունների համար ստեղծված կայքերում, իսկ իրենց հիմնական կայքերում դրանք չկան: Իսկանդարյանն ու Կովկաս ինստիտուտի այլ մասնագետներ, որպես բոլոր նախընտրական ծրագրերի բնորոշ գիծ, առանձնացրել են պոպուլիզմն ու պոպուլիստական առաջարկների ֆինանսավորման անհասկանալ աղբյուրները: Մասնավորապես, Իսկանդարյանը լրագրողներին առաջարկել է հետևել, թե ինչպես են խորհրդարան մտած քաղաքական ուժերն իրականացնելու իրենց խոստումները և ծրագրերը, այդ թվում` ամենաիրականները, օրինակ` պրոգրեսիվ հարկի ընդունումը, որն առկա է գրեթե բոլոր քաղաքական ուժերի մոտ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |