Բակո Սահակյանը կարևորել է երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդման գործում

Բակո Սահակյանը կարևորել է երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդման գործում

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից և Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը կարևորել է երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդման ու հայ ազգային ինքության պահպանման գործում, ինչպես նաև նրանց հաճախակի այցելություններն Արցախ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունն այս ուղղությամբ՝ անգնահատելի համարելով կազմակերպության կողմից այս ոլորտում կուտակված փորձը:

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է նաև երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---