Ալգիս Կաշետա. Լիտվացի դիտորդները բարձր են գնահատում ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացումը![]() 11 մայիսի 2012 - 19:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի հետ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հեռախոսազրույցում Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Լիտվայի Հանրապետության Սեյմասին` ի դեմս լիտվացի պատգամավորների, որ մայիսի 10-ին «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ» Սեյմասի օրակարգ մտցված ծայրաստիճան ադրբեջանամետ բանաձևի նախագիծը քվեարկության արդյունքում մերժվել է: ԱԺ փոխնախագահի խոսքով, այս քայլով Լիտվան ևս մեկ անգամ վերահաստատել է իր կշռադատված դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` ցույց տալով, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ապարդյուն են: Իր հերթին, Ալգիս Կաշետան շնորհավորել է Է. Շարմազանովին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ: Կաշետան նշել է, որ ԱԺ ընտրություններին հետևած լիտվացի դիտորդների վկայմամբ, Հայաստանում անցկացվել են ազատ, արդար և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Կողմերը կարևորել են երկու երկրների և խորհրդարանների միջև հետագա փոխգործակցությունը և հույս հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերություններն այսուհետ կշարունակեն խորանալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |