ԱՅՍՈՒՀԵՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ 9 հունիսի 2004 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Հայ պատգամավորները քվեարկել են Հայաստանի Քրեական օրենսգրքում մի շարք հոդվածներ ներառելու օգտին, որոնք իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար պատիժ են նախատեսում: Ինչպես հաղորդել է խորհրդարանում տվյալ օրինագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար նախատեսվում է տուգանք, իսկ կրկին անգամ խախտելու դեպքում հնարավոր է մինչեւ մեկ տարի ազատազրկում: Բացի այդ ՀՀ ՔՕ-ից բացառվել է կետը` ըստ որի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ դատավճռի վերանայման հնարավորությունը սահմանվում էր միայն 20 տարի բանտարկությունից հետո: Տվյալ փոփոխությունը, նախարարի խոսքերով, պայմանավորված է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի այն որոշմամբ, որ անկախ պատժի տեսակից ու ժամկետից կալանավորներին պետք է դատավճռի վերանայման հայց ներկայացնելու հնարավորություն ընձեռնվի:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |