ՄԻՆՉԵՎ 2004 Թ. ՎԵՐՋԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՄՇԱԿԵԼ ՀԱԷԿ-Ի ՓԱԿՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԷՆԵՐԳԱՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Այս տարվա ընթացքում Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի աշխատանքային խումբը կմշակի Հայկական ատոմակայանի փակման հետ կապված անվտանգության ապահովման եւ դրա էներգահզորությունների փոխարինման միջոցառումների նախնական ծրագիր: Ինչպես լրագրողների հայտնել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, Հայաստան-Եվրամիություն կոմիտեի համանախագահ Կարեն Ճշմարիտյանը, ծրագրում կնշվի նաեւ այդ միջոցառումենրի իրականացման ժամանակացույցը: Խոսելով օրերս Բրյուսելում կայացած կոմիտեի 5-րդ նիստի արդյունքների մասին, Կ.Ճշմարիտյանը նշել է, որ եվրոպական կողմը վերահաստատել է ՀԱԷԿ-ի փակման եւ էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու համար 100 մլն եվրո տրամադրելու պատրաստակամությունը: Նշենք, որ Հայաստանի էներգետիկայի նախարարության նախահաշվարկներով, այդ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար:
 Ուշագրավ
---