Եգիպտոսի սահմանադրությունը պետք է հիմնվի Ղուրանի և Շարիաթի վրա, կարծում է «Մահմեդական եղբայրներ» կուսակցության թեկնածուն![]() 13 մայիսի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի սահմանադրությունը պետք է հիմնվի Ղուրանի և Շարիաթի վրա, կարծում է «Մահմեդական եղբայրներ» կուսակցության թեկնածու Մուհամմեդ Մուրսին: «Ղուրանը մեր սահմանադրությունն է, մարգարեն` մեր առաջնորդը, ջիհադը` մեր ճանապարհը, իսկ հանուն Ալլահի մահը` մեր նպատակը»,-հայտարարել է Մուրսին`ախընտրական ելույթով հադես գալով Կահիրեի համալսարանի ուսանողների առջև: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք արգելված «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժումը լեգալիզացվել է Եգիպտոսում հունվարյան ժողովրդական ապստամբությունից հետո` քաղաքական կուսակցության ստեղծման ճանապարհով: Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իսլամիստները օրենսդիր հավաքում ստացան բացարձակ մեծամասնություն, «Մահմեդական եղբայրներն» ակտիվորեն ձգտում են նվաճել երկրի նախագահի պաշտոնը: Շարժումն առաջադրել է միանգամից երկու թեկնածություն, որպեսզի քվեարկության ժամանակ երաշխավորի իր մասնակցությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |