ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԻՐ ՄԱՅՐԸ ՀԱՅՈՒՀԻ Է10 հունիսի 2004 - 22:39 AMT PanARMENIAN.Net - Իմ մայրն ազգությամբ հայուհի է, եւ ես միշտ հպարտությամբ եմ խոսելու այդ մասին: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան` պատասխանելով կառավարության անդամներին ուղղված պատգամավոր Գոչա Պիպիայի պահանջին` հայտնել իրենց եւ իրենց ծնողների ազգության, ինչպես նաեւ կրոնական պատկանելության մասին: Ինչպես հաղորդում են վրացական աղբյուրները, Պիպիայի ելույթը վրդովմունք է առաջացրել խորհրդարանի եւ կառավարության ղեկավարության շրջանում, որոնք պատգամավորի նման արտահայտությունները որակել են որպես հակասահմանադրական: Ի նշան բողոքի Վրաստանի կառավարության անդամները լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը: Իսկ Զուրաբ Ժվանիան հայտարարել է, որ «ամոթով է հիշելու այն, որ Վրաստանի խորհրդարանում նման հարց է բարձրացվել»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |