ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ10 հունիսի 2004 - 22:54 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քենթրբերիի Արքեպիսկոպոսի հրավերով մեկնել է Մեծ Բրիտանիա: Մինչեւ հունիսի 14-ը Նորին Սրբությունը կհյուրընկալվի Անգլիկան Եկեղեցու վարչական կենտրոնում` Լամբեթի պալատում: Կաթողիկոսը կհանդիպի Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Ուիլյամսի եւ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ: Նա նաեւ կմասնակցի մի շարք եկեղեցական արարողությունների, իսկ հունիսի 13-ին կքարոզի Քենթրբերիի Մայր Տաճարում: Այցի պաշտոնական մասի ավարտից հետո, Գարեգին Երկրորդը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի հայկական թեմում: Ինչպես հաղորդել են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունում, նա կայցելի նաեւ Լոնդոնի Սբ.Սարգիս եւ Սբ. Եղիշե եկեղեցիներ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |