Վաչագան Գալստյան. ԵՊՀ-ում ընդունելություն կլինի 5 նոր մասնագիտություններով![]() PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանն արդեն մոտ 400 դիմորդ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի նախագահ Վաչագան Գալստյանը, հավելեով, որ նախորդ տարվա 54 մասնագիտությանն այս տարի ավելացել է ընդունելություն ևս 5 մասնագիտություններով. «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ մաթեմատիկայի համակարգչային գիտություններ մասնագիտությունը, ռուս բանասիրության ֆակուլտետում՝ հունարեն լեզվի մասնագիտություն, թարգմանչական գործ՝ իսպաներեն և հայերեն լեզուների մասնագիտությունը ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետում և եկեղեցաբանությունը՝ Աստվածաբանության ֆակուլտետի կազմում»,- ասաց Գալստյանը: Ինչպես նշեց ՀՊՏՀ տնտեսագիտության տեսչության ամբիոնի վարիչ Միքայել Քավադյանն՝ այս տարի ԿԳՆ-ն ՀՊՏՀ-ի համար սահմանել է 72 անվճար տեղ: Մ.Խորենացու անվան համալսարանի ռեկտորն էլ տեղեկացրեց, որ իրենց ուսումնական հաստատությում անվճար կսովորի ընդունվողների մոտ 10 տոկոսը: Վաչագան Գալստյանն էլ տեղեկացրեց, որ անվճար և վճարովի տեղերի համար մրցույթն անցկացվելու է միաժամանակ: «Այս տարի ԵՊՀ-ն ունի 333 անվճար և 2612 վճարովի տեղ 59 մասնագիտությունների գծով:Ի դեպ, վճարովի տեղերը հավասար և մի փոքր ավելին են դիմորդների համար», - նշեց Գալստյանը: Անդրադառնալով հեռակա ուսուցմանը՝ Վաչագան Գալստյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում ընդունելություն կկազմակերպվի օգոստոս- սեպտեմբեր ամիսներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |