Մաշտոցի պուրակի ակտիվիստին բերման են ենթարկել (վիդեո)

Մաշտոցի պուրակի ակտիվիստին բերման են ենթարկել

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակի ակտիվիստ, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության ադնամ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանող Միքայել Նազարյանին այսօր առավոտյան բերման են ենթարկել հատուկ քննչական ծառայության աշխատակիցները մտնելով համալսարան և «զրուցելու» նպատակով տարնելով բաժին։ Այս մասին հաղորդում է լրագրող Թեհմինե Ենոքյանը։

«Նախապես չեն ներկայացրել ոչ ծանուցագիր, ոչ իրավական հիմքեր։ Այս պահի դրությամբ Միքայել Նազարյանը գտնվում է հատուկ քննչական ծառայության բաժանմունքում, որտեղ ներկա է նաև նրա փաստաբանը։ Դրսում Բրյուսովի համալսարանի և բնապահպան–ակտիվիստները սպասում են նրա ազատ արձակմանը»,–նշված է Ենոքյանի հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---