Մաշտոցի պուրակի ակտիվիստին ազատ են արձակել![]() 14 մայիսի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակի ակտիվիստ, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության ադնամ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանող Միքայել Նազարյանին արդեն ազատ են արձակել Քննչական գլխավոր վարչությունից։ PanARMENIAN.Net ի թղթակցին այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։ «Նա որպես վկա հարցաքննվել է փաստաբանի ներկայությամբ, իսկ հիմա արդեն դրսում է»,–ասաց Մալխասյանը` հավելելով, որ Նազարյանին հարցաքննել են Հանրապետության Հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած գազով փուչիկների պայթյունի հետ կապված։ Այսօր առավոտյան ակտիվիստին բերման էին ենթարկել համալսարանից, լրագրող Թեհմինե Ենոքյանի տարածած հաղորդագրության համաձայն, առանց ծանուցագիր և իրավական հիմքեր ներկայացնելու, ինչը վրդովեցրել էր Նազարյանի ընկերներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |