Երևանում և Գյումրիում երրորդ անգամ կանցկացվի Իտալական խոհանոցի շաբաթ![]() 14 մայիսի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-10-ը Հայաստանում անցկացվելու է թվով երրորդ Իտալական խոհանոցի շաբաթ փառատոնը: Ինչպես հայտնում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը, Երևանի և Գյումրու մի շարք ռեստորանների ճաշացանկում հատուկ գներով ներկայացվելու են Իտալիայի տարբեր մարզերի ուտեստները: Յուրաքանչյուր ռեստորանում ներկայացվելու է մեկ իտալական մարզ: Բացի ուտեստների հետ ծանոթությունից, հայ խոհարարների համար վարպետության դաս կանցկացնի իտալացի խոհարար Էդոարդո Բավիելլոն: Ողջ շաբաթվա ընթացքում համեղ ուտելիքների սիրահարները հնարավորություն կունենան ծանոթանալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում ընդգրկված «Միջերկրածովյան սննդակարգի» հետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |