Թաթուլ Հակոբյանի «Ղարաբաղյան օրագիր. կանաչ և սև» գիրքն արդեն հասանելի է արաբերենով

Թաթուլ Հակոբյանի «Ղարաբաղյան օրագիր. կանաչ և սև» գիրքն արդեն հասանելի է արաբերենով

PanARMENIAN.Net - Բեյրութում լույս է տեսել լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Ղարաբաղյան օրագիր. կանաչ և սև» գիրքն արաբերենով: Առաջին անգամ գիրքը հայերենով լույս է տեսել 2008-ին: Հեղինակը գրքի վրա աշխատել է շուրջ 6 տարի: Գրքում մանրամասն նկարագրվում են ղարաբաղյան շարժումը, պատերազմը, բանակցային գործընթացը, հայ-թաթարական բախումները: 2008-ից ի վեր գիրքը հրատարակվել է 5 անգամ, այդ թվում՝ ռուսերենով, անգլերենով և արևմտահայերենով: Գիրքն արդեն թարգմանվել է թուրքերեն և շուտով լույս կտեսնի:

«Ղարաբաղյան օրագիր. կանաչ և սև» գիրքն արաբերեն է թարգմանել Դամասկոսի համալսարանի դոկտոր, արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանը: Բոլոր ֆինանսական ծախսերն իր վրա վերցրել է Բեյրութից գործարար և բարերար Սարգիս Պուտակյանը:

Շուտով Բեյրությում կկայանա գրքի շնորհանդեսը: Սպասվում է, որ գիրքը հեղինակի ներկայությամբ կներկայացվի նաև Կահիրեում, Դամասկոսում և Դոհայում:

Այս տարի արևմտահայերենով (Բեյրությում) և արևելահայերենով (Երևանում) լույս է տեսել Թաթուլ Հակոբյանի երկրորդ գիրքը՝ «Հայացք Արարատից. հայեր և թուրքեր»: Շուտով այն կթարգմանվի անգլերեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---