Իրանի իշխանություններն արգելել են իրանական բանկերին և ապահովագրողներին օգտվել օտարերկրյա էլ-փոստից![]() 14 մայիսի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Իրանի հեռահաղորդակցության նախարարությունը տեղական բանկերին, ապահովագրական և հեռախոսային ընկերություններին արգելել է օտարերկրյա էլեկտրոնային փոստ օգտագործել հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով Agence France-Presse-ին: Էլեկտրոնային փոստի երեք տեղական ծառայություններից մեկից պետք է օգտվեն ոչ միայն բանկերը, ապահովագրական և հեռախոսային ընկերությունները, այլև նրանց հետ կապվելու ցանկություն ունեցող քաղաքացիները: Բացի այդ, իրանական կազմակերպություններին կարգադրել են օգտագործել Իրանին պատկանող .ir դոմենային գոտու կայքերը: Իրանում բնակվող 75 մլն մարդկանցից ինտերնետը հասանելի է 36 միլիոնին, նշում է AFP-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |