«Պատրաստ եմ ընտրության» ծրագիրը ընտրությունների օրը 330-ից ավելի ահազանգ է ստացել![]() 14 մայիսի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ի և «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» գրասենյակի օժանդակությամբ իրականացրած «Պատրաստ եմ ընտրության» ծրագրի շրջանակներում մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների օրը թեժ գծերին ստացվել են 48 հեռախոսազանգեր քաղաքացիներից, դիտորդներից և ընտրական գործընթացում ներգրավված այլ անձանցից: Իսկ մինչ ընտրությունների օրը և դրանից հետո թեժ գծերին ստացվել են 17 հեռախոսազանգեր: «Ընտրատարածքներում ներկայացված 37 իրավաբանները մինչ մայիսի 6-ը ստացել են շուրջ 120, իսկ ընտրությունների օրը՝ 330-ից ավելի ահազանգեր, ընդ որում՝ կեսից ավելին թեկնածուներից, նրանց վստահված անձանցից և ընտրական շտաբերից: Իրավաբանները խորհրդատվություն են տրամադրել 315 անձի, այցելել են 587 ընտրական տեղամասեր, որոնցից 76-ը՝ ահազանգի արդյունքում։ Ընտրատարածքներում գործող իրավաբանների կողմից Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել 16, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 3 դիմում-բողոքներ: Բացի այդ, մի շարք դեպքերում վստահված անձանց աջակցություն է տրամադրվել դիմումների կազման ընթացքում»,–նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից մայիսի 2-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվեց 34 դիմում: Կազմակերպությունը նշում է, որ աչալրջորեն հետևելու է իր կողմից ներկայացրած դիմումների ընթացքին՝ արդյունքների մասին տեղեկացնելով իր գործընկերներին, հետաքրքրված անձանց և լայն հասարակայնությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |