Այսօր կայացել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի երկրորդ թողարկումը

Այսօր կայացել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի երկրորդ թողարկումը

PanARMENIAN.Net - 2012 թվականի մայիսի 14-ին կայացավ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի երկրորդ թողարկումը: «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ խորհրդի որոշմամբ, 2012 թվականի մայիսի 14-ին Ընկերությունը թողարկել է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս: Պարտատոմսերը կտեղաբաշխվեն 2012 թվականի հունիսի 7-ին «Նասդաք Օէմեքս Արմենիա» ԲԲԸ համակարգով, ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարները Ընկերությունը ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---