Լիբանանում $ 57 000 է հավաքվել Արցախում սոցիալ-տնտեսական բարեփոխումների համար14 մայիսի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Մի քանի օրվա ընթացքում Լիբանանի հայրենակցական միություններում և հայկական կրթօջախներում տեղի են ունեցել Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Մայիսի 13-ին ՀՅԴ «Շուշի» կոմիտեի ակումբում տեղի է ունեցել Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված hուշաքարի բացում: Մայիսի 9-ին Լիբանանի «Արցախ ֆոնդի» նախաձեռնությամբ «Վանա ձայն» ռադիոկայանը կազմակերպել էր ռադիոթոն՝ «Հանուն Արցախի հզորացման» կարգախոսով: Ռադիոթոնի ընթացքում հավաքվել է 57 000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է Արցախում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը: Մայիսի 9-ին Բեյրութի Մեսրոպյան բարձրագույն վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Բանախոսությամբ հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենադպիր, «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը: Մայիսի 5-ին Բեյրութի ամերիկյան համալսարանի համերգասրահում Լիբանանի Համազգայինի շրջանային վարչության կազմակերպությամբ տեղի է ունեցել «Կարկաչ» մանկական և պատանեկան երգչախմբերի ելույթը` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Միջոցառմանն իր մասնակցությունն է բերել Հայաստանից ժամանած երաժշտագետ Իվան Վարդանյանը, ինչպես նաև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |