ԵԽԽՎ ՓՈՐՁԱԳԵՏԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ» ԶԵԿՈՒՅՑ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ12 հունիսի 2004 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Իմ գլխավոր նպատակն է հավասարակշռված զեկույց նախապատրաստել, որը կներկայացնի Հայաստանում ընթացող զարգացումների իրական պատկերը: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցող Եժի Յասկերնյան ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: Յասկերնյան հաղորդել է, որ զեկույցի պատրաստման համար արդեն հանդիպել է Հայաստանի իշխանությունների, քաղաքական, այդ թվում նաեւ ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Իր հերթին Վ.Օսկանյանը նշել է, որ երկրի ղեկավարությունը լրջությամբ է ընդունել ԵԽԽՎ ապրիլյան բանաձեւը Հայաստանի վերաբերյալ եւ ակտիվ քայլեր է ձեռնարկում այնտեղ բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |