Ժակ Ֆոր. Օլանդի նախագահ դառնալը չի փոխի Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի քաղաքականությունը![]() 14 մայիսի 2012 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց հետո երկիրը շարունակելու է իր նախկին քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ժակ Ֆորը Բաքվում հայտարարել է, որ նոր նախագահի ընտրությունը նրա երկրում չի փոխի Ֆրանսիայի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ֆորի խոսքով, Ֆրանսիան հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքորոշմանը և լինելու է այդ դիրքորոշման կողմնակիցը: Նա նաև նշել է, որ Օլանդի կողմից Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա կձևավորի նոր կառավարություն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |