«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կգլխավորի Հեղինե Բիշարյանը![]() 14 մայիսի 2012 - 21:10 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը քննարկել է 2012թ. ընտրությունների ընթացքում ձեռք բերված մանդատների բաշխման հարցը: Քաղաքական խորհրդի որոշման արդյունքում հինգերորդ գումարման Ազգային ժողովում ՕԵԿ-ի ձևավորած խմբակցությունը կգլխավորի Հեղինե Բիշարյանը, քարտուղար է նշանակվել Խաչիկ Հարությունյանը: Խմբակցության մեջ կմտնեն նաև Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Սամվել Թադևոսյանն ու Կարեն Բոթոյանը: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %) Ժառանգություն»` 87 095 (5,79 %) Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %) «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %) Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %) Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %) «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |