Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Հռոմի մրցաշարի երկրորդ շրջան և կխաղա Էնդի Մառռեյի հետ (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հռոմի մրցաշարի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը պարտության է մատնել իսպանացի Ալբերտ Ռամոսին: Արգենտինացի թենիսիստը ուժեղ է գտնվել 6:3, 6:4 հաշվով: Նալբանդյանը վերցրել է մրցակցի մատուցումները և հաղթանակ տարել 4 գեյմերում` թույլ տալով Ռամոսին 2 բրեյք կատարել: 1 ժամ և 36 րոպեների ընթացքում Նալբանդյանը կատարել է 4 էյս` նույն քանակությամբ կրկնակի սխալների պարագայում: Ռամոսն իր հաշվում ունի 1 էյս և 5 կրկնակի: Ավելի վաղ մրցակիցները կորտում չէին հանդիպել: Մրցումների երկրորդ ռաունդում Նալբանդյանը կխաղա բրիտանացի Էնդի Մառռեյի հետ: Թենիսիստները նախկինում հանդիպել են 6 անգամ և 4:2 հաշվով առջևում է բրիտանցին: Հռոմի մրցաշարը կավարտվի մայիսի 20-ին և նրա մրցանակային ֆոնդը կազմում է 2.950.475 եվրո: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |