Գյուղնախարարը կայցելի Իսրայել իր պաշտոնակցի հրավերով![]() 15 մայիսի 2012 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Պետության գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի հրավերով 2012 թվականի մայիսի 16-19-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իսրայել: Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, այցի ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում հայ-իսրայելական համագործակցության զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Կկայանան այցելություններ ագրոպարենային բնագավառի ձեռնարկություններ, ինչպես նաև պատվիրակությունը կմասնակցի2012 թվականի մայիսի 15-17-ը Թել Ավիվում կայանալիք «Ագրիտեք» 18-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին: Ցուցահանդեսի շրջանակներում 2012 թվականի մայիսի 16-ին կայանալու է նախարարական կլոր սեղան, որին կմասնակցի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Պատվիրակությունը հադիպումներ կունենա նաև հայ համայնքի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |