«Ժողովուրդ». ԲՀԿ-ն հետ է պահանջում Լեռնանիստ գյուղին տրամադրած ընտրակաշառքը

«Ժողովուրդ». ԲՀԿ-ն հետ է պահանջում Լեռնանիստ գյուղին տրամադրած ընտրակաշառքը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի կավատեղյակ աղբյուրները հավաստում են, որ ԲՀԿ-ն հետ է պահանջում ԱԺ ընտրությունների ընթացքում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին տրամադրած ընտրակաշառքը: Թերթը գրում է, թէ գյուղից ահազանգել են և ասել, որ «Լեռնանիստ համայնքի ղեկավար Առլիկ Արշակյանը մեկ առ մեկ գյուղացիներից ետ է պահանջում բաժանված 10 հազար դրամները»: Սակայն գյուղապետն այս տեղեկությունները հերքել է, ասելով. «Դուք ասում եք, ես լսում եմ, էդպիսի բան չկա: Ո՞նց կարա նման բան լինի»: Իսկ այն հարցին, թե «արդյոք ԲՀԿ-ն նախընտրական կաշառք է բաժանել համայնքում, գյուղապետը պատասխանեց. «Երանի չէ՜ր»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---