Րաֆֆի Հովհաննիսյանը հանրության բոլոր հարցերին կպատասխանի «Ժառանգության» հունիսի 2-ի համագումարում![]() 15 մայիսի 2012 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկել` կապված մայիսի 6-ի ընտրությունների հետ, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: Ըստ նրա, Հայաստանի հանրապետությունը և նրա քաղաքացիները համակարգային խորը տագնապի մեջ են և «մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համապետական վիհ են առաջացրել, որն ավելի խորն ու վտանգաշատ է, քան երբևէ»: «Ժառանգության» առաջնորդն ընդգծել է, որ գործող վարչակարգը, չնայած իր իսկ հնչեցրած ժողովրդավարական հռետորաբանությանը, ընտրություններում բացարձակ քամահրական պահվածք դրսևորեց քաղաքացիական ազատությունների, սահմանադրական իրավունքի և ազգային կամարտահայտության անկապտելի սկզբունքի նկատմամբ: Արդյունքում ևս մեկ անգամ հայ ժողովրդին բաժին հասավ դե ֆակտո խորհրդարան, և եթե մենք միասին ու անհապաղ չգործենք` նրան վերադարձնելու իշխանությունը և օրենքի պաշտպանությունը, ինչպես որ հարկն է, Հանրապետությունը դատապարտված է դիմավորելու նաև հաջորդ դե ֆակտո նախագահին` ի թիվս նրանց երկար շարքի: «Ժառանգություն» կուսակցությունը` շարունակելով իր համեստ հասարակական ծառայության վաղեմի ավանդույթը, սպասարկելու է քաղաքացու-ազգի շահերը` թե ներկայիս դե ֆակտո ամոթի և թե մոտ ապագայի դե յուրե արժանապատվության պայմաններում»,-ընդգծել է Հովհաննիսյանը: «Ժառանգության» առաջանորդը շնորհակալություն է հայտնել կուսակցության օգտին քվեարկողներին և հայտնել, ո հունիսի 2-ին կուսակցությունը կանցկացնի իր համագումարը, որի ընթացքում կներկայացնի մանրամասն գնահատական` «պետության վիճակի մասին» և ապագա Հայաստանի մասին իր կանխատեսումները: «Ժառանգության» մամլո ծառայությունն ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին համագումարի ընթացքում և դրանից հետո: Բացի այդ, չեղյալ է համարվել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր նախատեսվող մամլո ասուլիսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |