ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ15 հունիսի 2004 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունիսի 14-ին հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղար Քոլին Փաուելի հետ: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, վերջին զարգացումները Հարավային Կովկասում, հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները հատուկ քննարկել են ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին Հայաստանի մասնակցությանն առնչվող խնդիրներ` շեշտելով դրա կարեւորությունը Հայաստանի տնտեսության եւ ժողովրդավարության զարգացման գործում: Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խարհրդական Կոնդոլիզա Ռայսին եւ նրա տեղակալ Ստեֆան Հեյդլիին, որոնց հետ, մասնավորապես, քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությանը եւ ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին վերաբերող հարցեր: Վաշինգթոնում Վ.Օսկանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ պաշտպանության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնական Միրա Ռիարդելու, ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էլիզաբեթ Ջոնսի, ԱՄՆ Պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի գծով օգնականի պաշտոնակատար դեսպան Մայքլ Կոզակի հետ: Նախօրեին ՀՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ ունեցավ ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում` Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Այսօր Վ.Օսկանյանը Վաշինգթոնում հանդիպումներ կունենա ամերիկյան կոնգրեսականների, ինչպես նաեւ ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |