ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - «Հայաստանի ընդդիմությունը մտադիր չէ սահմանափակվել միայն հանրահավաքներով: Մենք պետք է հասկանաք, որ մտել ենք հանրապետությունում օրինականության վերականգնման համար պայքարի գործընթացի մեջ: Իսկ այդ գործընթացը կարող է երկարատեւ լինել»,- «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանի ընդդիմադիր ուժերի «Արդարություն» դաշինքի առաջնորդ, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքերով` այդ գործընթացը կարող է բաղկացած լինել մի քանի փուլից: «Ըննդիմությունը հստակորեն պատկերացնում է իր նպատակներն ու խնդիրները: Պետք է անհրաժեշտ հետեւողականություն ցուցաբերել պայքարում: Մենք բավականին հետեւողական ենք մեր արդար գործն ավարտին հասնելու համար»,- հայտարարել է Ս. Դեմիրճյանը: Ինչպես նշել է ՀԺԿ առաջնորդը, իր երեկվա նիստում «Արդարություն» դաշինքի ղեկավարությունը քննարկել է ընդդիմության հունիսի 16-ին նախատեսվող հանրահավաքի կաղմակերպչական հարցերը:
 Ուշագրավ
---