«ԵՊՀ լավագույն ուսանող-2012» ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 16-ին

«ԵՊՀ լավագույն ուսանող-2012» ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 16-ին

PanARMENIAN.Net - ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում մայիսի 16-ին` ժամը 14:30-ին տեղի կունենա «ԵՊՀ լավագույն ուսանող-2012» ամենամյա մրցանակաբաշխությունը:

ԵՊՀ լրատվական ծառայությունից հաղորդում են, որ յուրաքանչյուր ֆակուլտետ ներկայացրել է իր 3-ական թեկնածուների անունները, որոնցից մրցանակաբաշխության հանձնաժողովը ընտրելու է լավագույններին:

Ներկայացված թեկնածուներից լավագույնին ընտրելու գործընթացում հանձնաժողովն առաջնորդվում է հետևյալ հիմնական

չափանիշներով`

ա) ուսման առաջադիմություն,

բ) գիտական աշխատանքներ կատարելու ունակություն,

գ) ուսանողական հասարակական ակտիվություն,

դ) օրինակելի վարք:

Թեկնածուների հավասար ցուցանիշների դեպքում հաշվի են առնվելու թեկնածուի կողմից լրացված հարցաթերթում տեղ գտած հարցերի շուրջ նրա արտահայտած դիրքորոշումն ու մոտեցումները:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային մասով, որը կապահովի ԵՊՀ մշակույթի կենտրոնը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---