ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇՆԱՆԸ15 հունիսի 2004 - 22:46 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ընթացող 8-րդ Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են հայ-ռուսաստանյան միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել Բ.Գռիզլովի աշնանը Հայաստան այցելելու մասին` հայկական կողմի հրավերով: Սանկտ Պետերբուրգում կայացել է նաեւ ՀՀ խորհրդարանի ղեկավարի եւ Չեխիայի Սենատի ներկայացուցիչ Պիտեր Պիտգարդի հանդիպումը: Զրույցի ընթացքում կողմերը շոշափել են միջխորհրդարանական կապերի սահմանման հարցեր` նշելով, որ Չեխիայի տնտեսական եւ օրինաստեղծ ոլորտների փորձը կարող է նպաստավոր լինի Հայաստանի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |