ԹՈՒՐՔԻԱՆ ԽՍՏԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

PanARMENIAN.Net - Թուրքիան այսօր հայտարարել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի խստացման մասին` ի պատասխան ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման: «Հայաստանի քաղաքացիները, -ասվում է ԱԳՆ հայտարարությունում, - այսուհետ պետք է վիզայի համար դիմեն արտասահմանում գտնվող Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ»: Մինչ այժմ հայերը կարող էին հեշտությամբ ստանալ մուտքի վիզա երկու հարեւան երկրների սահմանային պահակետերում, կամ Ստամբուլի միջազգային օդանավակայանում` Երեւանից եւ Թբիլիսիից չարտերային երթուղիներով ժամանելուն պես: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, այժմ նրանք ստիպված կլինեն դիմել թուրքական ներկայացուցչություններ երրորդ երկրներում, քանզի Թուրքիան եւ Հայաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ:


 Ուշագրավ
---