Հայ-չեխական քաղաքական երկխոսությունը դինամիկորեն է զարգանում, առջևում է մշակութայինը

Հայ-չեխական քաղաքական երկխոսությունը դինամիկորեն է զարգանում, առջևում է մշակութայինը

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Երևանում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ փոխնախարարների ղեկավարությամբ։ ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը, չեխական կողմից՝ նախարարի առաջին տեղակալ Յիրժի Շնայդերը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայ և չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, մշակութային հարթություններում համագործակցության ներկա մակարդակը, առևտրաշրջանառության խթանման և մշակութային ոլորտում համագործակցության հեռանկարները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին հայ-չեխական քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման վերաբերյալ, ինչի ապացույցն է անցյալ տարի Պրահայում բացված ՀՀ դեսպանությունը և այս տարի Երևանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակումը։

Քննարկվեցին եվրոպական և միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև ԵՄ հետ համագործակցության հեռանկարներին: Մտքեր փոխանակվեցին երկու երկրների արտաքին քաղաքական առաջնայնությունների օրակարգի, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
---