«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՊԱԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ15 հունիսի 2004 - 23:32 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանյան երկաթուղիներ» (ՌԵՈՒ) ընկերությունը պատրաստ է մասնակցել Վրաստանի երկաթուղու սեփականաշնորհմանը, տեղեկացրել է այսօր «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությանը ՌԵՈՒ-ի առաջին փոխնախագահ Վլադիմիր Յակունինը` Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ: Նրա կարծիքով` այդ ոլորտում գոյություն ունեցող խնդիրների լուծման համար «անհրաժեշտ է գնալ սեփականաշնորհման ուղիով»: Միեւնույն ժամանակ, Յակունինը նշել է, որ առանց Վրաստանի եւ Աբխազիայի ղեկավարությունների քաղաքական կամքի այդ հարցը չի լուծվի: ՌԵՈՒ-ի առաջին փոխնախագահը հիշեցրել է, որ ներկայումս Աբխազիայից Ռուսաստան մեկնում են էլեկտրագնացքներ, սակայն Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը բացակայում է: «Երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում կբացվի նաեւ երէեւեկությունը Հայաստան, եւ այդ տարածաշրջանում բոլորովին այլ կերպ կձեւավորվեն տնտեսական կապերը»,- ասել է Յակունինը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |