Պուտին. ԱՊՀ երկրները ՌԴ ամենամոտ ռազմավարական գործընկերներն են![]() 15 մայիսի 2012 - 22:02 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրները մնում են Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկերները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ` բացելով Համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ԱՊՀ երկրները մեր, բառի բուն իմաստով, ամենամոտ ռազմավարական գործընկերներն են: Ձեզ հետ համագործակցության բոլր ասպեկտները մեր երկրի համար կենսակարևոր են»,-ասել է Պուտինը: Ըստ նրա, խոսքը, մասնավորապես, միջազգային հարթակում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի, հումնաիտար կապերի և համագործակցության ամրապնդման մասին է: Պուտինն ընդգծել է, որ ԱՊՀ-ի և դրան նախորդող ՀԱՊԿ-ի գագաթնաժողովները առաջին խոշոր միջազգային միջոցառումներն են, որոնք ՌԴ-ում անցկացվել են նախագահական ընտրություններից հետո:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |