Լոնդոնի Օլիմպիադայում թենիսիստները կկարողանան կորտ դուրս գալ ցանկացած գույնի համազգեստով

Լոնդոնի Օլիմպիադայում թենիսիստները կկարողանան կորտ դուրս գալ ցանկացած գույնի համազգեստով

PanARMENIAN.Net - Թենիսիստների հագուստների վերաբերյալ Ուիմբլդոնի կանոնները չեն տարածվի Օլիմպիական խաղերի վրա:

Օլիմպիադայի շրջանակներում թենիսի մրցումները կանցկացվեն Ուիմբլդոնում: Իսկ Ուիմբլդոնի համար ավանդական մուգ կանաչ ֆոնային ծածկույթները կփոխարինվեն այլ ծածկույթներով:

«Ամեն ինչ այնպես կլինի, ինչպես պետք է լինի Օլիմպիադայում: Օլիպիադայում թենիսիստները կկարողանան կորտ դուրս գալ ցանկացած գույնի համազգեստով: Վստահ եմ, այս խաղերն անմոռանալի կլինեն»,-ասել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի-Բիտտին, հայտնում է AP-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---