Սուրբ Նշան եկեղեցու հարցը քննարկել են Հայաստանի դեսպանն ու Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը![]() 16 մայիսի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վակիձեի հետ երեկ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է Թբիլիսիի Ս.Նշան եկեղեցու զանգակատան փլուզման հարցը։ «Երկուստեք արձանագրվել է հիշյալ եկեղեցու շուտափույթ վերանորոգման և ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը`նմանատիպ դեպքերից հետագայում ապահովագրված լինելու նպատակով»,–հաղորդում են ԱԳՆ–ից։ Հանդիպմանը քննարկվել է նաև Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |