Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին![]() 16 մայիսի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Այրոյին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ այդ բարձր առաքելության իրականացման գործում: Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ և բարե¬կամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, մշակութային և տնտեսության ամենատարբեր ոլորտներում երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահ¬պանելու համար: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք ևս մեր երկրների միջև ակտիվ փոխ¬գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում կշարունակի ամրապնդվել և ավելի զարգանալ՝ ի բարօրու¬թյուն և ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների: Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ՝ մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |