Հաագայում դատական գործընթաց է սկսվել սերբ գեներալ Ռատկո Մլադիչի նկատմամբ

Հաագայում դատական գործընթաց է սկսվել սերբ գեներալ Ռատկո Մլադիչի նկատմամբ

PanARMENIAN.Net - Հաագայում չորեքշաբթի օրը դատական գործընթաց է սկսվել Սերբական Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Ռատկո Մլադիչի նկատմամբ, հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով Agence France-Presse-ը: Դատախազ Դերմոտ Գրոմեն, բացելով գործընթացը, ասել է, որ Մլադիչի նպատակը եղել է Բոսնիայի էթնիկ զտումը: Գրոմեն ուշադրություն է դարձրել 14-ամյա տղայի պատմության վրա, ում հայրը և պապը սպանվել են բոսնիական սերբերի կողմից 1992-ի նոյեմբերին և ասել, որ 1995-ին Մլադիչը և նրա զորքերը «լավ են տիրապետել սպանության արհեստին»: Գեներալին ներկայացրել են 11 մեղադրանքներ, այդ թվում մահմեդականների և խորվաթների ցեղասպանության մեջ, քաղաքացիական պատերազմի ժամանակ մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեջ: Սրեբրենիցայում մահմեդականների ցեղասպանությունից բացի Մլադիչին մեղադրում են նրանում, որ Սարաևոյի 44-ամսյա շրջափակման ժամանակ նրա զորքերը զբաղվել են ահաբեկչությամբ, այդ ընթացքում քաղաքում մահացել են 10 հազար խաղաղ բնակիչներ: Մլադիչն իր մեղքը չի ճանաչել և հայտարարել, որ գործել է՝ պաշտպանելով Բոսնիայում սերբերի շահերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---