ԲՐԻՏԱՆԱԲՆԱԿ ԹՈՒՐՔԵՐԸ ՇԱՐԺՈՒՄ ԵՆ ՍԿՍԵԼ ԳՎԻՆԵԴԻ ԿՈՄՍՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ17 հունիսի 2004 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում բնակվող թուրքերը շարժում են սկսել Գվինեդի (Ուելսի հյուսիս-արեւմուտք) կոմսության Խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մարտի սկզբին ընդունած որոշման դեմ: Ինչպես գրում է թուրքական «Միլլիեթ» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ նպատակով բրիտանաբնակ թուրքերը ստեղծել են «Թուրքերի իրավունքների պաշտպանության կոմիտե», որի կազմում ընդգրկվել են թուրքական քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախօրեին վերը նշված կազմակերպության պատվիրակությանն ընդունել են Գվինեդի կոմսության խորհրդի անդամները: Թուրքական կողմը ներկայացրել է իրենց նախապատրաստած փաթեթը, որը ներառել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ «ճշմարտություն պարունակող փաստաթղթեր եւ լուսանկարներ»: Ըստ «Միլլիեթ»-ի, Խորհրդի անդամները խոստացել են հանդիպումից հետո «վերագնահատել իրավիճակը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |