ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեն առաջարկել է ավելացնել օգնությունը Ղարաբաղին ու չկրճատել օժանդակությունը Հայաստանին![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեի արտերկրի գործողությունների գծով ենթակոմիտեն առաջարկել է 2013թ. Ֆինանսական տարում ավելացնել Ղարաբաղին հատկացվող հումանիտար օգնությունը, այն 2 մլն դոլարից հասցնելով 5 մլն դոլարի: Ենթակոմիտեն մերժել է ԱՄՆ նախագահի վարչակազմի առաջարկությունը կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը 7,2 մլն դոլարով: Ենթակոմիտեն կարևորել է ռազմական հավասարակշռության պահպանումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և կոչ է արել մշակել հայաբնակ Ջավախքին նպատակային օգնության ռազմավարությունը: Այդ առաջարկները ընդգրկվել են 2013 ֆինանսական տարվա բյուջեի օտարերկրյա հատկացումների նախագծում: Հայերին վերաբերող բյուջեի նախագծի դրույթները հետևյալն են` Օտարերկրյա հատկացումների բազմամիլիարդ կրճատումների ֆոնի վրա ենթակոմիտեն առաջարկում է ավելի քան երկու անգամ` 2 մլն դոլարից մինչև 5 մլն դոլար, ավելացնել օգնությունը Լեռնային Ղարաբաղին, որը կներառի մարդասիրական օգնություն և աջակցություն Ղարաբաղի զարգացմանը: Ենթակոմիտեն առաջարկում է նաև ոչ պակաս քան 40 մլն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին, այդպիսով մերժելով Օբամայի վարչակազմի առաջարկը 2013 թ. Ֆինանսական տարում օժանդակության ծավալը մինչև 32,5 մլն դոլար նվազեցնելու մասին: Կարևորելով Վրաստանի հայաբնակ Սամցխե -Ջավախքի բարեկեցությունը` ենթակոմիտեն համապատասխան կառույցներին առաջարկում է մշակել տարածաշրջանի զարգացմանը ռազմավարությունը: Ինչ վերաբերում է ռազմական հավասարակշռությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ենթակոմիտեն առաջարկում է հատկացնել երկու երկրներին 2,7 մլն դոլար յուրաքանչյուրին որպես օտարերկրյա ռազմական օժանդակություն և 600-ական դոլար ռազմական կրթության ծրագրերին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |