«Հայկական ժամանակ». ԱԺ առաջին նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը![]() 17 մայիսի 2012 - 09:52 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն, նորընտիր ԱԺ առաջին նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը: «Թե կոնկրետ ով կարժանանա նման պատվի, դժվար է ասել, բայց որ դա կլինի հանրապետական, ակնհայտ է: Հենց ՀՀԿ համամասնական ցուցակում են պատգամավորի ամենատարեց թեկնածուները: Ըստ այդմ, ԱԺ առաջին նիստը կարող է վարել 82-ամյա Մուրադ Մուրադյանը, որը ԽՍՀՄ տարիներին եղել է Գյումրիի, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Կենտկոմի քաղրտուղար, իսկ այժմ ՀՀ համամասնական ցուցակի 42-րդ համարն է: Հաջորդ ամենատարեցը ԳԱԱ նախագահ, 76-ամյա Ռադիկ Մարտիրոսյանն, որը ՀՀԿ ցուցակի 52-րդ համարն է: Նա, սակայն, դժվար թե թողնի ԳԱԱ նախագահի պաշտոնը: Եթե Մարտիրոսյանն ու Մուրադյանը ԱԺ չմտնեն, տարեցի կարգավիճակում կարող են հայտնվել Խոսրով Հարությունյանը և Գալուստ Սահակյանը: Այս երկուսն էլ 1948թ.-ին են ծնվել: Այս երկուսից տարիքով մեծ են Կ. Շահգալդյանը, Ե. Չախարյանը, Հ.Հարությունյանը, Վ. Կարախանյանը, բայց առայժմ հայտնի չէ, թե նրանցից ով կհայտնվի ԱԺ-ում»,- գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |