Գրիգորի Տրոֆիմչուկ. Հայաստանը գտնվում է իր կայունության զենիթում![]() 17 մայիսի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը գտնվում է իր կայունության զենիթում»,-Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: Ըստ նրա, Հայաստանը պահպանում է կայունությունն ինչպես ներքին քաղաքականության մեջ, այնպես էլ միջազգային ասպարեզում: Անշուշտ, կան խնդիրներ հարևանների հետ, սակայն նրանք դեռևս չեն խախտում առկա կայունությունը: Փորձագետը ուշադրությունը սևեռել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա ու ՌԴ վարչապետ Մեդվեդևի այն խոսքերին, թե Հայաստանի հետ Ռուսաստանն ունի առանձնահատուկ դաշնային հարաբերություններ: Նա հույս է հայտնել, որ գործը չի հասնի այդ հարաբերությունների ստուգմանը՝ այսինքն ռազմական գործողություններին Ղարաբաղում ու Ռուսաստանի օգնությանը: Ռուսաստանը պետք է ամրապնդի հարաբերությունները Հայաստանի հետ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, քանի որ այժմ դրանք ավելի շատ ձևական բնույթ են կրում: Փորձագետը նաև ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Ռուսաստանը չպետք է հանգիստ լինի Հայաստանի հարցում, այլ մշտապես պետք է աշխատի կապերի ամրապնդման ուղղությամբ: Այդ հարաբերությունները կարելի է կորցնել, եթե Ռուսաստանը համարի, որ երկկողմ հարաբերություններում ամեն ինչ միշտ լավ է լինելու: Տրոֆիմչուկը նշեց, որ Հայաստանն աշխատում է առևտրի ազատ գոտու ստեղծման վրա, ինչը չի կարող հետաքրքրություն չառաջացնել Ռուսաստանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |