Արմեն Բադալյան. Առանց արտաքին աջակցության փողոց դուրս գալը չի օգնի ընդդիմությանը![]() 17 մայիսի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հասարակությունը «փողոց դուրս գալով» ոչինչ չի կարող անել գործող իշխանություններին, գտնում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների գծով փորձագետ Արմեն Բադալյանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով որոշ ընդդիմադիր առաջնորդների հայտարարությունները պայքարը իշխանությունների դեմ փողոցում շարունակելու մասին: Ըստ նրա, հասարակությունն ուժ ունի ընտրություններում գործող իշխանությունների դեմ քվեարկելու համար, սակայն քաղաքական ուժերը չեն կարող պաշտպանել իրենց ձայները առանց արտաքին աջակցության: Նա նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմությունը հաղթել է «արաբական գարնան» կամ ԱՊՀ-ում «նարնջագույն հեղափոխությունների» (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ղրղզստան) արդյունքում, եղել է արտաքին միջամտություն: Բադալյանը նշել է նաև, որ միջազգային դիտորդների հայտարարությունները հայաստանյան ընտրությունների մասին պետք է դիտարկել եվրոպական քաղաքականության ընդհանուր համատեքստում: Ըստ նրա, Արևմուտքն ակնկալում է Հայաստանից, որ կվավերացվեն Հայ-թուրքական արձանագրությունները, կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այդ տեսակետից Արևմուտքին ձեռնատու է այնպիսի խորհրդարանը, որտեղ բացարձակ մեծամասնությունը գործող իշխանություններին է պատկանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |