Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ![]() 17 մայիսի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային ` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդներին միավորում են երկարամյա բարեկամական և գործընկերային հարաբերություններ, որոնք լավ հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություններ մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա նոր լիցք կհաղորդի բոլոր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, և վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ փոխգործընկերության առավել ամրապնդման համար: Զրուցակիցները քննարկեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին, իրավա-պայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, տնտեսական փոխգործակցության եւ մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր: Հանդիպմանն ընդգծվեց արգենտինահայ համայնքի կարեւոր դերակատարությունն ու ներդրումը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ռիվերան մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |