Սերգո Երիցյան. ՀՀ-ում կրթական խնդիրներից է որակյալ մասնագետներ կրթելու հարցը![]() 17 մայիսի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կրթական խնդիրներից է որակյալ մասնագետներ կրթելու հարցը: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:«Պետք է ունենանք մասնագետներ, որոնք պահանջարկ կունենան աշխատաշուկայում, այսինքն` կլինեն որակյալ մասնագետներ», - ասաց Երիցյանը: Մասնագետի հավաստմամբ` ՀՀ-ում կրթության որակը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է հետևել, կիրառել և զարգացնել բոլոնյան համակարգում նախատեսված կրթության դասական բոլոր չափորոշիչները: «Կրթության որոլտը պետք է առնվազն 4-6 տարի «առաջ նայի»: Եթե մենք այսօր մասնագետ ենք պատրաստում, ուրեմն պետք է կարողանանք կանխատեսել և առաջ նայել 4-6 տարի: Այդ դեպքում մենք կկրթենք այնպիսի մասնագետների, ինչպիսիք պետք են գործատուին», - նշեց լեզվի պետական տեսչության պետը: PanARMENIAN-ի թղթակցի հարցին, թե որքանով է արդյոք հայկական մասնագիտական շուկան համապատասխանում արտասահմանյանին` Սերգո Երիցյանն ասաց, որ որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն իսկ արվում են, բայց դրանք դեռ բավական չեն: Բայց սարսափել էլ պետք չէ, քանի որ այդ գործընթացը երկարատև է: «Կարևոր է, որ հնարավոր լինի ժամանակ առ ժամանակ չափել և համեմատել կրթական համակարգը` այն ձեռքբերումները, որ կան մեր հայկական համակարգում, և այն չափանիշները, որոնք ձեռք են բերել Բոլոնիայի գործընթացին մասնակցող երկրները», - ասաց Երիցյանը: Մասնագետը նաև հավելեց, որ չնայած բացթողումներին` այնուամենայնիվ մենք ունենք կրթական որոշ չափորոշիչներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |