Ադրբեջանցի պատգամավորները կմասնակցեն Երևանում կայանալիք ՍԾՏՀ ԽՎ նիստին![]() 17 մայիսի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի պատգամավորները մտադիր են ժամանել Երևան՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԽՎ 39-րդ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա մայիսի 21-24-ը: Ինչպես հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Մուսա Գուլիևը, Հայաստան կմեկնի երկու պատգամավոր: Ըստ Գուլիևի, երևանյան նիստի օրակարգում են տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման հարցերը: Ադրբեջանցի պատգամավորը նշել է նաև, որ ՍԾՏՀ ԽՎ 40-րդ նիստը տեղի կունենա աշնանը Բաքվում, հայտնում է 1news.az.-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |