Սննդամթերքի անվտանգության պետծառայությունը կզբաղվի ժամկետանց ապրանքներով մարզերում![]() 18 մայիսի 2012 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղնախարարությանը կից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մայիսի 28-ին ձեռնամուխ կլինի դիտարկմանը սնդդամքերթի մարզային շուկաներում: Այդ մասին մայիսի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սննդամթերքիի անվտանգության պետական ծառայության» պետ Աբրամ Բախչագուլյանը: «Դիտարկումը կանցկացվի հեռավոր մարզերում, որտեղ ժամկետանց ու չմակնշված ապրանքների իրացման ռիսկը շատ ավելի մեծ է Երևանի համեմատ»,-ասել է նա: Ինչպես ասել է Բախչագուլյանը, առաջին հերթին կուսումնասիրվեն ամենառիսկային շուկաները՝ կաթնամթերքի, մսի ու մանկական սննդի: Այդ նպատակով կառույցին կից արդեն ստեղծվել է հանրային կոմիտե, որին անդամակցում են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դիտարկման արդյունքում ժամկետանց ու չմակնշված սնունդը կառգրավվի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |