Հայաստանի ձկնաբուծական արտադրանքը կարտահանվի Եվրոպա

Հայաստանի ձկնաբուծական արտադրանքը կարտահանվի Եվրոպա

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետծառայությունը հունիսի 1-ից կսկսի այն տնտեսվարող սուբյեկտների մոնիտորինգը, որոնք զբաղվում են ձկնեղենի արտադրությամբ: Ինչպես մայիսի 18-ին մանրամասնել է պետկառույցի պետ Աբրամ Բախչագուլյանը, հենց տնտեսվարող սուբյեկտների ցանկությամբ, կիրականացվեն ստուգումներ, որպեսզի պարզվի, արդյոք արտադրությունը համապատասխանում է միջազգայի ստանդարտներին: «Մենք պարտավոր ենք ձկնաբուծության ոլորտում մոնիտորինգ անցկացնել և նեևկայացնել մեր լաբորատորիաների հնարավորությունները, որպեսզի համապատասխանելու դեպքում, հայ արտադրողները ձկնեղենը կարողանան արտահանել եվրոպական շուկաներ»,-ասել է նա: Այս համատեքստում Աբրամ Բախչագուլյանը հավելել է, որ առաջնահերթ խնդիրների թվում է նաև բանջարեղենի, մրգերի և մեղրի արտահանումը:

Այս նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության պետծառայությունը ստեղծում է միջազգային ստանդարտներին և պահանջներին համապատասխանող լաբորատոր բազա, որպեսզի հայ արտադրողները կարողանան իրենց արտադրանքն արտահանել Եվրոպա: «Հայաստանից ապրանքներ ներկրելիս Եվրոպան պահանջում է լաբորատոր փորձաքննության եզրակացություն, ըստ միջազգային ստանդարտների»,-ընդգծել է նա: Այսօրվա դրությամբ, ըստ նրա, Հայաստանը Եվրոպա է արտահանում միայն վայրի խեցգետիններ, քանի որ այս ոլորտում լաբորատոր փորձաքննություն չի պահանջվում, այլ միայն անասնաբուժական:

Սննդամթերքի անվտանգության միջազգային ստանդարտների ներդրումը ԵՄ-ին Հայաստանի ինտեգրվելու պահանջ է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---